Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջադրեք «Ավրորա»-ի ձեր թեկնածուին

Հուլիս 07,2016 11:09

Հայաստանում եւ աշխարհում շարունակվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի թեկնածուների առաջադրումը:

Թեկնածուներ կարող են առաջադրել բոլորը՝ www.auroraprize.com կայքի միջոցով:

«Առաջադրումների փուլն ամենակարեւորն է, քանի որ «Ավրորա»-ն ամեն տարի «ծնվում» է ամբողջ աշխարհից ստացվող հայտերի շնորհիվ: Մեզ համար շատ կարեւոր էր, որ նախորդ տարի Հայաստանի քաղաքացիները նշանակալի դեր ունեցան առաջադրումների հարցում եւ շատ կարեւոր է, որ այս տարի եւս ակտիվ լինեն»,- ասել է 100 ԿՅԱՆՔ եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունների գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը:

Միջազգային մրցանակի թեկնածուներին առաջադրում են աշխարհի տարբեր երկրներից: Մրցանակը շնորհվում է մեր օրերի այն հերոսներին, ովքեր վտանգում են իրենց ՝ հանուն ուրիշներին օգնելու։ Հավակնորդներին ընտրելիս գնահատվում է երեք հատկանիշ՝ նրանց ցուցաբերած խիզախությունը, նվիրվածությունն իրենց առաքելությանը եւ կատարած արարքների ազդեցությունը:

2016 թվականին առաջին «Ավրորա» մրցանակը շնորհվեց Բուրունդիի «Խաղաղության տան» հիմնադիր Մարգարիտ ‏Բարանկիցեն։ Նա Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին փրկել եւ խնամել է 30,000 երեխաների, որբերի ու փախստականների եւ ներկայումս նույնպես շարունակում է իր մարդասիրական գործունեությունը:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակի դափնեկրին տրվում է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։

«Ավրորա» մրցանակը համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որով նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, բազմաթիվ հայերի փրկած խիզախներին։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա երկրորդ մրցանակը կշնորհվի 2017 թվականի ապրիլի 24-ին, Երեւանում։

 

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031