Լրահոս
Օրվա լրահոսը

Դևիդ Դեվիս. «Սպասում եմ, որ փորձեմ «տորթի ամենամեծ կտորը»՝ Երրորդ սիմֆոնիան»

Դեկտեմբեր 05,2016 21:22

Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին հաշված ժամեր են մնում, բայց նրա համար այս տարիքը ընդամենը թիվ է. «Տարիներն ուղղակի թռան: Ես այդ զգացողությունը չունեմ, որ 60-ից հետո պիտի հանգիստ կյանք վարեմ»:

Դեկտեմբերի 6-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Ռոստոմյանի 60 ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

Այս մասին տեղեկացանք դեկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որի մասնակիցներն էին Ստեփան Ռոստոմյանը, բրիտանացի դիրիժոր Դևիդ Դեվիսը, Հայաստանի ազգային  ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր  Էդուարդ Թոփչյանը և «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

15321596_1787878651477147_1364195769_o

Դևիդ Դևիսը, որը Մեծ Բրիտանիայից Հայաստան է ժամանել հատուկ Ռոստոմյանի տարեդարձին մասնակցելու, նշում է. «Թեև դժվար է այսքան ճանապարհ անցնել, բայց մի րոպե չեմ ափսոսում, որ այստեղ եմ: Սպասում եմ, որ փորձեմ «տորթի ամենամեծ կտորը»՝ Երրորդ սիմֆոնիան»:

Երեկոն լայն մասսաների համար չէ: «Սա բարդ ինտելեկտուալ երաժշտություն է՝ իր աշխարհով և առանձնահատկություններով: Բոլորին հասանելի չէ: Մտնողներն էլ պիտի տրամադրվեն, նոր մտնեն այս աշխարհ: Պարզապես կողքով անցնելը այս դեպքում լուծում չէ»:

Ստեփան Ռոստոմյանը իրեն երջանիկ է համարում. «Բոլորի կյանքում չի պատահում, որ Բրիտանիայից գան,  հասնեն տարեդարձիդ: Իսկ Էդուարդ Թոփչյանը իսկական նվեր է. ինձ համար: Կոմպոզիտորի հաջողությունները մեծ մասամբ կախված են դիրիժորից»:

Հոբելյանական երեկոն վարելու են Դևիդ Դեվիսը և Էդուարդ Թոփչյանը:

Համերգային ծրագրում կհնչեն Ստեփան Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 1, Սիմֆոնիա թիվ 3, Տաղ հրեշտակային, Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունները:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարները՝ Հասմիկ Սիրունյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031