Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի համալսարանում հայոց լեզվի դասընթացները լեփ-լեցուն են անցնում

Դեկտեմբեր 12,2016 22:30

Քադիր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինի մատուցմամբ` «Թուրքիայում հետաքրքրություն կա»

«Թուրք երիտասարդների մոտ որոշակի հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ: Եթե փողոցում ուղղակի որեւէ մեկին մոտենաս-հարցնես` չեմ կարծում, որ հետաքրքրություն ցուցաբերեն, բայց առավել կարեւոր է, եթե ծրագրեր լինեն, երիտասարդներին առաջարկես, որ հնարավորություններ գոյություն ունեն, կարելի է մասնակցել եւ անձնական փորձառություն ձեռքբերել: Այդ դեպքում, կարծում եմ, հետաքրքրվածներ կլինեն ու կմասնակցեն», «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինը:

Այնուհետեւ մեր զրուցակիցը ուշագրավ տեղեկություն հայտնեց. «Օրինակ` մեր համալսարանում կան մի շարք լեզվական ծրագրեր եւ դրանցից մեկը հայոց լեզվի դասընթացներն են: Իրականում ոչ ոք չէր պահանջել, որ մենք դա անեինք, բայց չորս տարի առաջ մենք բացեցինք այդ առարկան, եւ այդ ժամանակվանից ի վեր մինչեւ հիմա հայերենի դասընթացները մշտապես լեփ-լեցուն են անցնում: Այսինքն, հետաքրքրություն կա»:

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք դեկտեմբերի 13-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031