Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կլարվի, Կարեն Կարապետյանը կծանրաբեռնվի, Գալուստ Սահակյանին անակնկալներ են սպասվում

Հունվար 01,2017 13:30

Ըստ Արեւելյան օրացույցի, 2017 թվականը Հրե Աքաղաղի տարի է եւ տարվա «Տերը» կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնվածներին տարբեր կերպ է վերաբերվելու:

serj_sargsyan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծնվել է հունիսի 30-ին. Խեցգետին:

Խեցգետինների համար տարին լինելու է չափավոր լարված, սակայն նրանք հաջողելու են հաղթահարել այդ լարվածությունը: Մեծ է հավանականությունը, որ Խեցգետինը իր եւ շրջապատի համար կանի կարեւոր քայլ, օրինակ ինչպես 50 տարի ծխողը թողնի ծխելը կամ հաշտվի տասնյակ տարիներ առաջ գժտված մեկի հետ: Աստղագուշակները Խեցգետիններին խորհուրդ են տալիս 2017-ին սովորել «Ոչ» ասել՝ հատկապես ամենամտերիմներին: Հավանական է, որ աշնանը Խեցգետինը կվայելի անցյալի սխալների դառը պտուղները:

Խեցգետինները լավ կանեն, եթե 2017-ին ուշադրություն դարձնեն առողջությանը՝ մի քանի օրով լինեն որեւէ հանգստավայրում, զբաղվեն յոգայով:

karen-karapetyan

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծնվել է օգոստոսի 14-ին. Առյուծ

Առյուծների համար 2017 թվականը լինելու է վտանգավոր եւ անկանխատեսելի տարի, հարկ է մեծ ուշադրություն դարձնել իրավական փաստաթղթերին, գտնել անգամ փոքր եւ փաստաթղթի բովանդակության վրա չազդող սխալները: Առյուծի լարված աշխատանքը մեծ ժամանակ կխլի եւ ընտանիքի անդամներն ու մտերիմները կնեղվեն նրա երկարատեւ բացակայություններից: Ուստի Առյուծը չպետք է փորձի հարաբերություններ պարզել, այլ խաղաղության հասնի վիճակի բարդությունն ու ծանրությունը ներկայացնելով: Սա ոչ միշտ կհաջողվի եւ 2017-ին վեճն ու հակամարտությունները կլինեն Առյուծի մշտական ուղեկիցը:

Առողջական խնդիրներ չունենալու համար Առյուծը ողջ տարվա ընթացքում պետք է պարբերաբար պրոֆիլակտիկ ստուգումների գնա եւ հաճախ զբոսնի մաքուր օդում:

galust-sahakyan

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծնվել է ապրիլի 8-ին. Խոյ

Խոյերի համար տարին կայուն կլինի, սակայն կլինեն թե հաճելի, թե տհաճ անակնկալներ: Խոյերը չպետք է վստահեն ոսկե սարեր խոստացող անծանոթներին եւ ամբողջությամբ տրվեն մտերիմների եւ հարազատներին հորդորներին: Խոյերը բացառիկ շանս են ստանալու ուղղել անցյալի սխալները: Խոյերը պետք է հիշեն, որ խոստում տալը հեշտ է, սակայն խոստումը կատարելը անհրաժեշտություն է եւ իրականությունից կտրված խոստումներ չտան:

Խոյերը պետք է ուշադիր լինեն առողջությանը եւ տեղ տան թե առողջ սննդին, թե դիետաներին, թե զբոսնելուն, թե ֆիզիկական վարժություններին:

 

Ըստ աստղագուշակներ հրապարակող համացանցային տարբեր կայքերի նյութերի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031