Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար` Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունվար 15,2017 22:49

Հունվարի 15-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թեյարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և մարզային փրակարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի TEA834 պ/հ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը:

Մինչ փրկարարների կաչի վայր հասնելը բեռնատարի վարորդներ՝ Զ. Գ.-ն (1967 թ. ծնված Վրաստանի քաղաքացի) և Ա. Զ.-ն (1965 թ. ծնված Վրաստանի քաղաքացի) հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031