Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է 2017-2019թթ. ՄԻՊ ռազմավարության միջոցառումների ծրագրի նախագիծը

Փետրվար 06,2017 10:44

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փետրվարի 3-ին ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 2017-2019 թվականների Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին և ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ քննարկմանն աջակցելու համար ու հավելել, որ ԱՆ-ն կարևորում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների անմիջական և ակտիվ մասնակցությունը ծրագրի մշակման աշխատանքներում: Արդարադատության փոխնախարարը հիշեցրել է, որ համապատասխան մարմիններից նախարարությունը ծրագրի վերաբերյալ ստացել է առաջարկություններ, որոնք պետք է քննարկվեն նախագծում ներառելու համար: Վիգեն Քոչարյանը շեշտել է, որ նախագիծը դեռևս մշակման փուլում է և Արդարադատության նախարարությունն ակնկալում է նոր առաջարկություններ ծրագրում՝ միջոցառումներ ներառելու վերաբերյալ:

2017-2019 թվականների մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի շրջանակներում քննարկվել են խտրականության դեմ պայքարի և կանանց իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, առողջապահության պահպանմանը և կյանքի իրավունքին, կրթության իրավունքին, զինակոչիկների իրավունքների պաշտպանությանը, արդար դատաքննության իրավունքին, ազատ արդար ընտրությունների իրավունքին, ազատ արտահայտման, լրատվամիջոցների և հավաքների ազատության իրավունքին, տնտեսական իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր:

Քննարկմանը մասնակցել են երկու տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և պետական մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար անձինք, որոնք բաց և անկաշկանդ մթնոլորտում հնարավորություն են ունեցել ներկայացված առաջարկությունները քննարկելու, ինչպես նաև նոր առաջարկություններ ներկայացնելու համար:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728