Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ցուցարարները հաց ու նամակ փոխանցեցին դատախազությանը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 14,2017 18:45

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ի պաշտպանություն Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի բողոքի երթ է մեկնարկել:

Կազմակերպիչներն քիչ առաջ մոտեցան ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ են: Դատախազության շենքը մի քանի շարքով փակված էր ոստիկաններով եւ հատուկ ջոկատայինների շարքերով:

Մի պահ քիչ էր մնում բախում լիներ, ցուցարարները իրենց պահանջները, գրավոր ձեւակերպված, փոխանցեցին գլխավոր դատախազության քարտուղարության պետ Ռոման Սմբատյանին, այդ պահանջների հետ նաեւ՝ հաց:

Ցուցարարները հատուկ խնդրեցին, որպեսզի հացը պարտադիր փոխանցվի Արթուր Սարգսյանին: Ցուցարար տիկնանցից մեկն էլ դատախազության աշխատակցին խնդրեց ամեն տողին հատուկ ուշադրությամբ վերաբերվել, քանի որ խոսքը վերաբերում է ծանր պայմաններում գտնվող մարդուն:

Ցուցարարները շարժվեցին դատապարտյալների հիվանդանոց:

Գոհար Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարտիկ says:

    Մի պետություն, որտեղ մարդուն հաց տանողին ձերբակալում են, հետո նրա եղբորն անհայտ կորցնում, դատապարտված է կործանման։

  2. Հ.Շ. says:

    տվալ հանգամանքներում ոստիկանական շղթան մեքենայով ճեղքող անձը չափազանց բախտաւոր է գտնվելու մի երկրում ուր այդ պարագային իր վրա անմիչապէս կրակ չեն բանար ոստիկանները – որոնք այդ պահին ոչ մի կերպ չունէին գիտնալու թէ ան միայն հաց է փոխադրում.
    ԵԹԷ իսկապէս միայն հաց էր փոխադրում… –

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728