Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սարգսյանը հրաժարվել է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց եւ բժշկական աջակցությունից

Մարտ 01,2017 23:40 Share

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է հետևյալը։

Ա. Սարգսյանը, փետրվարի 10-ից գտնվելով հացադուլի մեջ, հրաժարվում է նաև առհասարակ որևէ տեսակի բժշկական օգնություն ստանալուց։ Հիմնարկի թե վարչակազմի և թե համապատասխան մասնագետների, ինչպես նաև իր փաստաբանների հորդորները հացադուլը դադարեցնելու և պատշաճ բուժօգնություն ստանալու վերաբերյալ մշտապես մնացել են անպատասխան։

Սպառելով Ա. Սարգսյանին բուժօգնություն տրամադրելու հնարավորություն ունենալու բոլոր եղանակները՝ այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հրավիրվել է շտապ բուժօգնության խումբ՝ վերջինիս քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և նրա առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկատվություն ունենալու, ապա անհրաժեշտության և հնարավորության դեպքում նաև պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու նկատառումով։

Ա. Սարգսյանը, սակայն հիմնարկի վարչակազմի, համապատասխան մասնագետների, իր փաստաբանների և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ հրաժարվել է ինչպես քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց, այնպես էլ վերջիններիս կողմից իրականացվող որևէ բժշկական գործողությունից, ինչի վերաբերյալ կան համապատասխան արձանագրություններ։

Հավելենք, որ այս պահի դրությամբ Ա. Սարգսյանն ունի սթափ գիտակցություն և հստակ խոսք։

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    պարզ է թէ այս մարդը ուզում է ինքնասպան ըլլալ

    ինչպէս այն անձը որ ինքզինք հրկիզեց փողոցում,
    անցած Յուլիսի տագնապալից պահերի ընթացքում

    պէտք է որ սնանվի,
    օրինական հարկադրանքով եւ յատուկ բժշկական միջոցներով,
    եւ ստանայ հոգեբուժական աջակցութիւն

    • Հ.Շ. says:

      « Հավելենք, որ այս պահի դրությամբ Ա. Սարգսյանն ունի սթափ գիտակցություն և հստակ խոսք։ »

      այս հաստատումը անհեթեթ է

      գրեթէ երեք շաբաթ տեւողութեամբ որեւէ բան չուտելէ ետք,
      անհնար է, անկարելի՝ որ մէկը «սթափ գիտակցութիւն» ունենայ

      ընդհակառակն, պէտք է պաշտօնապէս հաստատել թէ բաւարար գիտակցութիւն չունի, են ըստ այնմ դիմել պատշաճ քայլերի, օրինական հարկադրանքով սնունդ տալու համար (երակներու ճամբով հեղուկ սրսկումներով)

Պատասխանել