Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը ամեն ինչից բարձր է

Մարտ 03,2017 14:54

Ազգային ժողովի Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանին մարտի 3-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողները խնդրեցին անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:

Նա նշեց, որ միջազգային հանրության համար արդեն պարզ է, որ խնդրի կարգավորման առումով Հայաստանի եւ Արցախի տեսակետները համընկնում են իրենց տեսակետներին, իսկ Ադրբեջանի տեսակետը դուրս է այդ սահմաններից. «Սա շատ լավ հիմք է, որպեսզի ապագայում այդ տեսակետների բյուրեղացումից հետո իրականացվեն գնահատականներ, որոնք միջազգային հանրության կողմից ընդգծված բանաձեւերի տեսքերով ընդունելու դեպքում թույլ կտան քայլ առաջ կատարել: Այսինքն՝ սա բավականին երկար աշխատատար, ժամանակատար մի գործընթաց է, որի արդյունքում, ես կարծում եմ, պետք է ձեւավորվի այն տեսակետը, որից հետո կձեւավորվեն պահանջներ ուղղված Ադրբեջանին, որի չկատարումը խնդիրներ կառաջացնի Ադրբեջանի համար»:

Գագիկ Մինասյանը, անդրադառնալով Հանրապետական կուսակցության ծրագրին, ասաց, որ ՀՀԿ-ի կարգախոսում՝ «Անվտանգություն եւ առաջընթաց», անվտանգություն ասելով կուսակցությունը նկատի ունի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի անվտանգությունը. «Մեր անվտանգային համակարգը նույնն է: Եվ սա նաեւ պատասխան է ադրբեջանական իշխանությանը, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը եղել է եւ մնում է մեր պետության հիմնական խնդիրը, առօրյա հոգածություն պահանջող խնդիրը: Եվ այս խնդրի արդյունավետության համար մենք որեւէ քայլի առաջ կանգ չենք առնելու: Մեր եւ Արցախի անվտանգությունը ամեն ինչից բարձր է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031