Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ-ում ներկայացվեց սպանդանոցային մորթի անցման ժամանակացույցը

Մարտ 03,2017 17:26

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հանդիպել է հանրապետության 10 սպանդանոցների սեփականատերերի հետ՝ վերջիններիս ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցը:

Ծառայության պետը ներկաներին նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ՍԱՊԾ-ն նախատեսում է, կենդանի և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար, որպես ռիսկային ոլորտ,  սահմանել սանիտարական գրքույկներ ունենալու պահանջ՝ ապահովելով մասնագիտացված մեքենաներով կենդանիների տեղափոխումը սպանդանոց, ապա և՝ իրացման շուկա կամ վերամշակող կազմակերպություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սպանդանոցերում ներդրումների անհրաժեշտության, ինչպես նաև համապատասխան փոխադրամիջոցներով ապահովվածության հարցերը: Սպանդանոցներն ամբողջ ծավալով գործարկելու պատրաստակամությանը զուգահեռ՝ տնտեսավարողները բարձրացրել են որոշ հարցեր, մասնավորապես՝ ներդրումների համար որոշակի հարկային արտոնություններ ստանալու, մսի սպառման երաշխիքներ ունենալու, ինչպես նաև՝ գնային միասնական քաղաքականություն սահմանելու վերաբերյալ:

Ծառայության պատասխանատուներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել հաջորդ հանդիպումը կազմակերպել՝ այցելելով սպանդանոցներ և տեղերում մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելով ոլորտի տնտեսավարողներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների ծառայությունների որակը բարելավելու հարցը: «Ծառայությունը խիստ է վերաբերվելու այս ոլորտին», – նշել է ՍԱՊԾ ղեկավարը և հորդորել հետևողական լինել այս հարցում՝ մսի իրացման շղթայում սպանդանոցները դիտարկելով որպես անվտանգության կարևորագույն նախապայման:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031