Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն հորդորում է պահպանել ընտրական օրենսգրքի պահանջները

Մարտ 03,2017 20:30

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:

Ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից քարոզչական պաստառ փակցնելու պայմանագիրը եռօրյա ժամկետում չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր՝ այդ վահանակն այլ նպատակներով օգտագործելու նպատակով, ինչը նշանակում է, որ վահանակը չի կարող օգտագործվել ընտրություններին մասնակցող այլ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից:

Նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում վերացման են ենթակա նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով պաստառները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին պահպանել ընտրական օրենսգրքի պահանջները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է նաև Երևանի քաղաքապետին, ՀՀ մարզպետներին և իրավասու այլ մարմիններին, որպեսզի 2017 թվականի մարտի 5-ից օրենսգրքի պահանջներին հակասող քարոզչական պաստառներ հայտնաբերելու դեպքում անհապաղ իրազեկեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031