Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի քարոզչամեքենան այս լուրը կամ կհերքի, կամ լավագուն դեպքում՝ լռակյաց կփորձի շրջանցել». Սենոր Հասրաթյան

Մարտ 04,2017 17:26 Share

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ժամը 12.15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք:

Համոզված եմ, որ Բաքվի քարոզչամեքենան այս լուրը կամ կհերքի, կամ լավագուն դեպքում՝ լռակյաց կփորձի շրջանցել: Անկեղծ ասած, թե առաջին, թե երկրորդ տարբերակը, անձամբ իմ համար, որևէ նշանակություն չունի, կարևորը, թերևս, այն է, որ մեր բանակը հերթական անգամ գտնվեց իր բարձրության վրա: Ապրեք տղաներ, այդպես շարունակեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել