Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ». ներկայացվեց «Կոնգրես-ՀԺԿ»-ի նախընտրական ծրագիրը (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 05,2017 13:40

ՀԱԿ գրասենյակում այսօր ներկայացվեց «Կոնգրես-ՀԺԿ»-դաշինքի՝ ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագիրը: ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հավաստիացրեց, որ այն սովորական նախընտրական ծրագիր չէ. «Եթե կուզեք՝ ճշմարտությունը մեր ժողովրդին ասելու ծրագիր է: Տարիներ շարունակ պետական քարոզչությունը թաքցրել է ճշմարտությունը: Մեզ մատուցել են, թե իբր Ղարաբաղի հարցը լուծված է, մեր անվտանգությունն ապահովված է, բայց հեքիաթները փուչիկի նման պայթում են»:

Զուրաբյանի բնորոշմամբ՝ ՀՀ-ն խեղդվում է շրջափակումից, հակամարտությունից: Պետք է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, լուծել ԼՂՀ խնդիրն այնպես, որ ապահովվի ԼՂՀ եւ ՀՀ անվտանգությունը, որն էլ կապահովի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ ծրագիրը Մադրիդյան սկզբունքների  վրա հիմնված համանախագահների ծրագիրն է, որը 2007թ. ընդունել է ՀՀ իշխանությունը. փութաջան դիվանագիտական ջանքերով պետք է հասնել դրա իրականացմանը»:

ՀԱԿ փոխնախագահի փոխանցմամբ՝ ծրագրով առաջարկվում է կարգավորել հարաբերությունները նաեւ Թուրքիայի հետ՝ առանց այն պատմաբանների, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031