Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետները կկրթվեն Ամերիկյան համալսարանում

Մարտ 23,2017 12:56 Share

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստից առաջ անդրադառնալով համայնքների ղեկավարների ու մարզպետների կրթմանն, ասաց, որ գերմանական կառավարության հետ իրականցվող ծրագրի շրջանակներում 250 համայնքների ղեկավարների ուսուցման աշխատանքները պետք է արագացնել:

Վարչապետի խոսքերով՝ «Ամերիկյան համալսարանի հետ արդեն կարծեմ կնքել ենք պայմանագիր, որ բոլոր մարզպետները Ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ են անցնելու ռեգիոնալ կառավարման վերաբերյալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել