Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատի քաղաքապետը դառնում է ԱԺ պատգամավոր

Ապրիլ 04,2017 16:55

Հարգելի՛ հայրենակիցներ, Արարատի մարզի բնակիչներ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեզ՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր բարձր վստահության համար, շնորհակալ եմ, որ ձեր ձայնը վստահեցիք ինձ: Խոստանում եմ խորհրդարանում լինել ձեր արժանի ձայնը, աշխատել նվիրումով և բարձ պատասխանատվությամբ, որպեսզի վայրկյան անգամ չերկմտեք ձեր ընտրության հարցում:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արտաշատի բնակիչներին, շնորհակալ եմ, որ կանգնեցիք կողքիս՝ գնահատելով իմ ամենօրյա և նվիրական աշխատանքը, նաև որպես Արտաշատի քաղաքապետ:

Ես լինելու եմ և՛ իմ օգտին քվեարկած, և՛ իմ օգտին չքվեարկած քաղաքացիների պատգամավորը, և փորձելու եմ այնպես աշխատել, որ իրենց ձայնն ինձ վստահած մարդիկ հպարտ լինեն, իսկ նրանք, ովքեր ինձ ձայն չեն տվել՝ հաջորդ ընտրություններին վստահեն ինձ:

Շնորհակալություն…

Արգամ Աբրահամյան

Արտաշատի քաղաքապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930