Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը տարեկան հաշվետվություն է ներկայացրել՝ անդրադառնալով նաև Հայաստանին

Ապրիլ 05,2017 18:18

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարեկան հաշվետվություն է հրապարակել՝ ներկայացնելով 2016թ. դատական գործընթացների վիճակագրությունը, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարները: ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների կատարմանը հետևում է նախարարների կոմիտեի եվրոպական խորհուրդը:

Զեկույցի համաձայն՝ 2016թ. վիճակագրական տվյալները, ընդհանուր առմամբ, ցույց են տալիս, որ ՄԻԵԴ-ի գործարկած բարեփոխումները տալիս են իրենց արդյունքները: 2016-ին ռեկորդային թվով գործեր են փակվել՝ 2066 դեպք, իսկ ավարտին չհասցված գործերի թիվը 2010թ. հետո առաջին անգամ նվազել է 10 հազարից:

Կարևոր քայլեր են ձեռնարկվել նաև մի շարք երկրներում իրավական պաշտպանության ներքին միջոցների արդյունավետությունը բարձրացնելու և ազգային մեխանիզմները ամրապնդելու ուղղությամբ՝ ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու գործում:

Միևնույն ժամանակ՝ կան նաև մի շարք չլուծված խնդիրներ, որոնց թվում են՝ համակարգային կամ կառուցվածքային խնդիրները, պետությունների պատասխանատվության ոլորտը վիճելի տարածքներում ՄԻԵԴ-ի վճիռները կայացնելու համար, զգայուն քաղաքական հարցեր, խնդիրներ, որոնք վերաբերում են առանձին երկրների:

Զեկույցն անդրադառնում է նաև Հայաստանին՝ փաստելով մի շարք ձեռքբերումներ: Երկիրը, մասնավորապես, առաջընթացներ է գրանցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ անվտանգության ուժերի գործողությունները, հետաքննությունների արդյունավետությունը, խաղաղ ցույցերի համար սահմանվել են հստակ իրավական հիմքեր: Միևնույն ժամանակ տեղ են գտել չարաշահումներ անվտանգության ուժերի կողմից: Տեղ են գտել նաև վարչական գործերում բանավոր լսումներ: Հայաստանում այսուհետ պարտադիր չեն նաև ունեցվածքի մասին հայտարարագրերը՝ խորհրդարանական ընտրություններում գրանցվելու համար:

2016թ. Հայաստանը փակել է դատական 16 գործ, սպասողական կարգավիճակում է գտնվում 19 գործ: 2015թ. այդ ցուցանիշը կազմել է 25:

Դատական գործերի կատարման միջին տևողությունը կազմում է 4.7 տարի, Հայաստանում՝ 3.5: ՄԻԵԴ-ը ՀՀ քաղաքացիների գործով «արդար փոխհատուցում է» տրամադրել 93 հազար 585 եվրոյի չափով: 2015թ. համեմատ գումարը կրճատվել է շուրջ երկու անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930