Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության նիստում կանդրադառնան հնագույն Աստվածաշնչին

Ապրիլ 19,2017 15:58

ՀՀ կառավարության ապրիլի 20-ի նիստին արտաքին գործերի նախարարությունը մի նախագիծ կներկայացնի, որը վերաբերում է «Տպագրության մարգարիտ» խորագրով կոնֆերանսի և ցուցահանդեսի անցկացմանը` նվիրված Ոսկան Երեւանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666 թ.) 350-ամյակին:

Կառավարության հաստատմանն է ներկայացվելու ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը: Նաեւ 2017 թվականի պետական բյուջեում և կառավարության 2016 թ. դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտությունը:

Ծրագրային առաջարկը արվել է «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի կողմից, որը համագործակցում է Մատենադարան հետ:

Հիշեցնենք, որ մամուլում լայնորեն քննարկվել էր «մշակութային միջոցառումներ» անցկացնելու անվան տակ Մատենադարանի նախասրահում «Մաշտոց» հիմնադրամի բացած հուշանվերների տաղավարի գործարկումը:

Հավելենք, որ Հայաստանում հայ տպագրությանը նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ իրականացվող միջոցառումները սկսվել են 2012 թվականից: Հոբելյաններից առաջինն առնչվում էր հայ տպագրության 500-ամյակին, իսկ երկրորդը՝ Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակին: Ինչ վերաբերվում է Աստվածաշնչի 350-ամյակին, սա էլ հայ տպագրության հոբելյանական տարելիցներին նվիրված ծրագրերի վերջին փուլն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` matenadaran.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930