Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հեգնեց Տարոն Մարգարյանի թիմին, ապա «խնդրանք» ուղղեց «Շմայսին». (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 01,2017 18:35

«Այդպես է աշխատում Տարոն Մարգարյանի թիմը: Անգամ ակնհայտ բաներն իրենց համար գտնելը խնդիր է: Եթե քաղաքացուն մեր ծրագիրը գտնելու համար պետք է 1,5 րոպե, գուցե Տարոն Մարգարյանի թիմին 5 տարի է պետք»,-Կենտրոն վարչական շրջանում այսօր Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադառնալով ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հայտարարությանը, թե ինքը փնտրել ու չի գտել «ԵԼՔ»-ի նախընտրական ծրագիրը, ասաց «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ «իսկ Դուք ծանո՞թ եք ՀՀԿ-ի ծրագրին», Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Ես ծանոթ եմ նրանց արածներին: Տարոն Մարգարյանի նախորդ ծրագրի 60%-ը չի կատարվել»:

Փաշինյանը մեկնաբանեց նաեւ ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հայտարարությունը, թե վերջինս աջակցում է ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին:

«Խնդրում եմ Առաքել Մովսիսյանին՝ առավելագույնս ակտիվ թող մասնակցի Տարոն Մարգարյանի քարոզարշավին»,-հեգնեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե նոր խորհրդարանում «ԵԼՔ»-ի պատգամավորների ցուցակում վերադասավորումներ կա՞ն, Նիկոլ Փաշինյանի խոսքով. «Այդ ցուցակի վերաբերյալ որոշում կայացրել են ընտրողները: Այդ որոշումն անբեկանելի է»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031