Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետն անդրադարձել է կանաչապատման և սանմաքրման աշխատանքներին

Մայիս 02,2017 16:26

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման և խոտհնձի աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները:

«Վերջին տարիներին մենք կարողացանք ընդլայնել մայրաքաղաքի կանաչ տարածքները, ինչը, սակայն, դեռևս բավարար չէ: Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք այն արդյունքը, ինչը ցանկանում ենք բոլորս: Ըստ այդմ, պետք է ավելի ակտիվացնել կանաչապատման աշխատանքներն ու սահմանված ժամկետներում հետևողականորեն իրականացնել նաև խոտհունձը: Անհրաժեշտության դեպքում ներգրավեք նաև լրացուցիչ աշխատուժ: Միայն ծառատունկ և շաբաթօրյակներ կազմակերպելով չպետք է բավարարվել: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է կազմակերպվեն ճշգրիտ և ամենօրյա ռեժիմով: Նաև խստորեն հետևեք, որ կանաչապատման ձեռնարկությունները լիարժեքորեն կատարեն իրենց պարտականությունները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում, ինչպես նաև հուշարձանների հարակից տարածքներում շարունակվում են մաքրման աշխատանքները:

«Եղանակներն արդեն թույլ են տալիս, որպեսզի մեր համաքաղաքացիներն իրենց հանգիստն ավելի շատ անցկացնեն դրսում: Եվ այդ առումով թե՛ աղբահանության և թե՛ սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպման հարցում պետք է լինել խիստ հետևողական: Խոսքը ոչ միայն կենտրոնական հատվածներին է վերաբերում, այլև ամբողջ քաղաքին: Այս հարցը պետք է լինի նաև մեր կողմից նախաձեռնած «Մաքուր Երևան» ծրագրի առանցքում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031