Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանավոր քաղաքին՝ արժանի քաղաքապետ. սա է վերընտրվող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողքին լինելու «Հայոց Արծիվներ»-ի դիրքորոշումը

Մայիս 11,2017 11:50

Երևան քաղաքի ազնվաշուք բնակիչներ

Շուտով հայոց 13-րդ մայրաքաղաքը՝ Երևանը, նոր քաղաքապետ է ընտրելու:
§Հայոց Արծիվներ¦ հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհուրդը, կազմակերպության բազմահազար անդամները և անձամբ ես քվեարկելու ենք ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին:

Մեր դիրքորոշումը հիմնավորված է ու պատճառաբանված, որովհետև վերջին տարիներին Տարոն Մարգարյանի ջանադիր և պատասխանատու աշխատանքի շնորհիվ Երևանը, հիրավի, դարձել է միջազգային չափանիշներին համահունչ քաղաք: Կատարված աշխատանքների շրջանակը հսկայական է՝ շրջանցիկ ավտոճանապարհների կառուցում, բակերի ու պուրակների բարեկարգում, բնակչության շրջանում առողջ ապրելակերպն արմատավորելու համար բազմաթիվ խաղահրապարակների կառուցում, մարզադահլիճների վերանորոգում, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը թանգարանային տեսքի բերելու նախաձեռնություններ, քաղաքի արտաքին հարդարման հարցում կարգ ու կանոնի հաստատում, հայոց բանակում ծառայողների ծնողների այցի պարբերական կազմակերպում սահմանապահ զորամասեր և այլ խնդիրների լուծում, որոնք պահանջում էին ամենօրյա եռանդուն աշխատանք:

Հազարամյակների խորքից եկող Երևանը Հայաստանի և աշխարհի ողջ հայության հպարտությունն է եւ սիրտը, ու նրա արժանապատիվ ընթացքով է նախ և առաջ պայմանավորված հայոց անկախ պետականության առողջ բաբախյունը: Որպեսզի քաղաքը շարունակի ծաղկել ու բարգավաճել հայ մարդու իղձերին համապատասխան, անհրաժեշտ է, որ քաղաքապետն ու քաղաքը նույն կենսագրության շաղախով կապված լինեն միմյանց հետ: Տարոն Մարգարյանն այդ ժառանգության ու տեսակի երեւելի կրողներից է, մեծանուն հայ, ազգային, պետական, քաղաքական գործիչ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի որդին ու նրա գործի արժանավոր շարունակողը:
Օրեցօր գեղեցկացող ու բարեկարգվող քաղաքն այսօր էլ բազում հոգսեր ունի, որոնց լուծման պատասխանատվությունն իր վրա է վերցրել մայրաքաղաքի լուսաբացներն իր աշխատասիրությամբ ու պատասխանատվությամբ ամեն օրն ավետող երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մեր ձայնը տալով Տարոն Մարգարյանին՝ նշանակում է, որ քվեարկում ենք առողջ Երևանի ու Երևան քաղաքի առողջ բնակչի համար:

Վստահելով Տարոն Մարգարյանին՝ մենք վստահությամբ ենք լցվում Երևան քաղաքի վաղվա օրվա հանդեպ:

Եվ այդ ամենը՝ քաղաքը մերը համարելու սրտացավությամբ ու նրա ստեղծարար կյանքին ակտիվորեն մասնակցելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ:
Արժանավոր քաղաքին՝ արժանի քաղաքապետ. սա է վերընտրվող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողքին լինելու «Հայոց Արծիվներ»-ի դիրքորոշումը:
Հայրենապաշտորեն՝

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ,

«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի հրամանատար,
գնդապետ Խաչիկ Ասրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031