Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Գրված է, որ 10 զոհ կա, որ ընդդիմությունն էլ է մեղավոր». Մինասյանը կրկին պաշտպանում է իր աղմկահարույց դասագիրքը

Մայիս 26,2017 17:21

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանն այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում կրկին անդրադարձավ մեղադրանքներին, թե տարիներ առաջ իր հեղինակած պատմության  դասագրքում Մարտի 1-ի դեպքերը ներկայացվել են սուբյեկտիվ տեսանկյունից եւ փաստերի խեղաթյուրմամբ:

Էդիկ Մինասյանի խոսքով՝ «կիսատ-պռատ» տեղեկությունների հիման վրա են իրեն քննադատում՝ մոռանալով, որ պատմական դեպքերն իրենց զարգացման մեջ պետք է դիտարկել: «Եղած փաստաթղթերի եւ փաստերի հիման վրա պատմություն շարադրել՝ չի նշանակում պատմություն կեղծել»,-համոզմունք հայտնեց նա:

Մինասյանը պնդեց, որ Մարտի 1-ի դեպքերը միակողմանի չի ներկայացրել. «Գրքում գրված է, որ երկու կողմն էլ մեղավոր են եղել, միակողմանի գնահատականներ չկան այդ գրքում…չգիտես ինչու, սա հաշվի չեն առնում ու փնովում են: Չեմ ուզում զոհերի հետ կապված շատ խորանամ…պատմությունը զարգացման մեջ պետք է գնահատել: Իրականությունն է գրված՝ օբյեկտիվորեն, եւ երկկողմանի գնահատական է տրված: Շարադրված է, որ տասը զոհ կա: Իսկ պատմական փաստերն օդից չեն վերցվել, մինչդեռ որոշ մարդիկ ուզում են անընդհատ իշխանություններին փնովել: Դուրս է գալիս, որ մյուս կողմն ընդհանրապես մեղավոր չի՞, իշխանությո՞ւնն է միայն մեղավոր: Ախր դա էլ է սխալ»:

Հեղինակի խոսքով՝ գրքում գրված է, թե իշխանությունները որ հանգամանքներում են մեղավոր. «Շարադրված է նաեւ ընդդիմության մեղավորության մասին: Մինչեւ վերջ կարդացեք»:

Ապա Մինասյանը նշեց, որ դասագրքի վերահրատարակված տարբերակում միայն փաստերն են՝ առանց եզրակացությունների. «Գուցե հետագայում նոր փաստեր ի հայտ գան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031