Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է սպայական դասընթացների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը

Հուլիս 25,2017 18:03

Հուլիսի 24-ին և 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում կայացել է հիշյալ ռազմաուսումնական հաստատությունների և մեկամյա սպայական դասընթացների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը:

Շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ձեռք են բերել մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ըստ սահմանված կարգի, վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, ուր կանցկացնեն սպայական ծառայության առաջիկա տարիները: Նրանցից շատերը խնդրել են իրենց ուղարկել մարտական հերթապահությունում ընդգրկված զորամասեր:

Կարճատև արձակուրդից հետո նորընծա սպաները կմեկնեն զինվորական ծառայության՝ համալրելու զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31