Լրահոս
Օրվա լրահոսը

Օշականի ճակատամարտի 190-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում Արագածոտնի մարզում

Օգոստոս 17,2017 20:33

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն օգոստոսի 17-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել է Օշականի ճակատամարտի 190-րդ տարեդարձին  նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Իր ելույթում անդրադառնալով հայ-ռուսական ռազմական համագործակցության փառավոր դրվագներից Օշականի ճակատամարտի պատմական նշանակությանը, Արտակ Զաքարյանը նշել է, որ անցած շուրջ երկու հարյուրամյակների ընթացքում երկու ժողովուրդների բարեկամությունն ավելի է ամրապնդվել, ինչի վկայությունն է պաշտպանության բնագավառում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ներկայիս մակարդակը:

Հիշեցնելով, որ հուշարձանը 1830-ական թվականների կեսերին կառուցվել է հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու նվիրատվություններով, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է ամեն տարի այստեղ հավաքվելով` հաղթանակի համար զոհվածների հիշատակը ոգեկոչելու ավանդույթի ձևավորման անհրաժեշտությունը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031