Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնվությունը՝ սկզբունք

Օգոստոս 26,2017 13:00

Ինչպես մարդկային հարաբերություններում, այնպես էլ ստեղծագործական ոլորտում

Արձակագիր, հրապարակախոս, մշակութաբան, 12 գրքի, ավելի քան 20 ժողովածուների եւ պատկերագրքերի առաջաբանների հեղինակ, 40-ից ավելի ժողովածուների կազմող ու խմբագիր Սեյրանուհի Գեղամյանին առանձնակի ներկայացնելու հարկ չկա: Փոքր-ինչ ուշացումով ենք անդրադառնում նրա հերթական՝ «Բազմանկյուն» ժողովածուին, որն ընդգրկում է պատմվածքներ, իրապատումներ, արվեստաբանական եւ այլ հոդվածներ, դիմանկարներ, հարցազրույցներ եւ «Նվիրում» փաստավավերագրական վիպակը: Ընթերցողն այստեղ կհանդիպի մշակույթի տարբեր ոլորտների անվանի մարդկանց՝ ինչպես հայաստանցի, այնպես էլ սփյուռքահայ:

«Բազմանկյուն»-ի առիթով ցանկություն ունեինք լսել մասնագետի խոսքը: Բայց վերջին շրջանում տարբեր ոլորտների ……գետների մոտ աշխատաոճ է դարձել՝ հենց խոսք ես խնդրում, կարծես պայմանավորված՝ ստանում ես նույն պատասխանը՝ ինչո՞ւ ես…… Բացառություն չէին նաեւ այն մեկ-երկու գրականագետները, որոնց դիմեց «Առավոտը»:

Մեզ մնում է առանց լրագրողական միջամտության ներկայացնել Սեյրանուհի Գեղամյանի ժողովածուի առաջաբանը. «Ստեղծագործությունները, որոնք հավաքել եմ այս «Բազմանկյան» մեջ, մշակույթի տարբեր ոլորտներում երկար տարիների իմ աշխատանքի ոչ ամբողջական, բայց կարեւոր մասն է։

Տարբեր ժանրերով ու թեմաներով բազմաթիվ հրապարակումներից ընտրված մի քանի նմուշներն ի հայտ են բերում իմ հետաքրքրությունների, որոնումների, դիտարկումների, աշխարհայացքի, ներքին կուտակածների, գեղագիտական չափանիշների հանրագումարը։

Ինչպես մարդկային հարաբերություններում, այնպես էլ ստեղծագործական ոլորտում ունեցել եմ միայն մեկ սկզբունք՝ ազնվությունը։ Իհարկե, մեր օրերում (գուցե եւ բոլոր ժամանակներում) նման մոտեցումը կարծես ծանր խաչ է դառնում, սակայն դա նաեւ միակ մխիթարությունն է՝ հաղթանակի պատրանքով ապրելու համար»։

 

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

25.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031