Լրահոս
Օրվա լրահոսը

Ադամ Նավալկա. «Հայաստանը կազմակերպված թիմ է: Նրա հետ խաղը հեշտ չի լինի»

Հոկտեմբեր 04,2017 20:32 Share

Այսօր ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հետ հանդիպումից առաջ լրատվամիջոցներին հայտարարել է, թե իր թիմում պրոֆեսիոնալներ են հանդես գալիս ու պատրաստ են վաղվա հանդիպմանը: «Շատ գոհ եմ մարզումներից: Այսօրվա վերջին մարզման ժամանակ մանրուքների վրա ենք ուշադրություն դարձնելու: Բայց Հայաստանը կազմակերպված թիմ է: Առաջին խաղում մեզ համար նրա դեմ խաղալը դժվար էր: Վաղը նույնպես հեշտ հանդիպում չի սպասվում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել