Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրան գրված է 1300 դրամ՝ «կարագ», բայց չգիտես՝ ինչ է. մոլորության մեջ են գցում սպառողին». Մելիտա Հակոբյան

Հոկտեմբեր 31,2017 18:40

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը կես կատակ-կես լուրջ կարծիք հայտնեց, թե «ֆոկուսնիկ ազգ ունենք. ստանում է 40-50 հազար դրամ, բայց միայն կոմունալների համար վճարում է 60-70 հազար դրամ»:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ hանդիպմանը Մելիտա Հակոբյանը ցավով արձանագրեց, որ թանկացել են անգամ լայն սպառման ապրանքները. «Եղել ենք նաև մարզերում: Մի քանիսում թանկացել են անգամ լայն սպառման ապրանքները, քանի որ մայրաքաղաքից գնում, տանում են այնտեղ վաճառում. մի բան էլ իրենք են գնի վրա ավելացնում»:

Անդրադառնալով մսամթերքի համատարած թանկացումներին՝ տիկին Հակոբյանն ասաց. «Միայն միսը 40 և ավելի տոկոսով թանկացել է: Դա հանգեցնելու է մսամթերքի՝ երշիկեղենի, բաստուրմայի թանկացման: Այստեղ մի ուրիշ վտանգ էլ կա: Քանի որ անասնակեր չկա, սկսել են անասունները մորթել: Իսկ եթե անասունները մորթում ու վաճառում են, մենք կունենանք արդեն կաթնամթերքի խնդիր: Կաթնամթերք  արտադրողները, որոնք արտադրում են 100, 90, 80 տոկոս կաթից, գները կբարձրացնեն»:

Կարագի՝ 100 և ավելի տոկոսով թանկացումը տիկին Հակոբյանն անտրամաբանական է համարում. «Մեր պետական մարմիններն ունե՞ն այն հարցի պատասխանը, թե կարագը որ երկրներում է թանկացել: ՌԴ-ում չկա կարագի թանկացում, Ֆինլանդիայում, Կանադայում, որտեղից ստանում ենք կարագ՝ ևս, միայն Նոր Զելանդիայում է այն թանկացել»:

Տիկին Հակոբյանը նաև զգուշացրեց, որ շուկայում հայտնվել է 1300 դրամանոց կարագանման մթերք. «Չգիտես ինչու՝ վրան գրված է կարագ,վերցնելու ենք լաբորատոր հետազոտման: Հարցին, թե սա ի՞նչ է վաճառողն ասաց՝ ասել են կարագ: Սա խայտառակություն է. մոլորության մեջ են գցում սպառողին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031