Լրահոս
Օրվա լրահոսը

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գլխավորում է «B» խմբի մրցաշարային աղյուսակը

Նոյեմբեր 27,2017 22:18

Չնայած բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական առաջին փուլի երկու տուրում 71:78 հաշվով հարազատ հարկի տակ զիջեց Դանիայի ընտրանուն, մեր թիմը երեք միավորով գլխավորում է «B» խմբի մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի հավաքականը առաջին խաղում 80:63 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի նկատմամբ: Դանիան եւ Ալբանիան դեռեւս մեկ հանդիպում պակաս են անցկացրել:

Այժմ տեւական դադար է լինելու: Հաջորդ խաղը Նիկշա Բավցեւիչի թիմն անցկացնելու է եկող տարվա փետրվարի 25-ին: Այդ օրը մեզ հյուրընկալվելու է Ալբանիան:

Ենթախմբերի հաղթողները եւ երկրորդ տեղ զբաղեցրած թիմերի շարքում լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը կանցնեն հաջորդ փուլ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ՀԲՖ կայքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930