Լրահոս
Օրվա լրահոսը

57-ամյա կնոջը վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը դեպքի վայրում թողել էր ավտոմեքենայի համարանիշը.  shamshyan.com

Հունվար 01,2018 12:03

Այսօր, հունվարի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղու թիվ 2-րդ էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի բնակչուհի 57-ամյա Գոհար Պետրոսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ավտոմեքենայի վնասված 34 RP103 համարանիշը: Ոստիկանները տեղում պարզեցին, թե ում անվամբ է հաշվառված համարանիշները, և Երևանի ՃՈ պետն ու իր տեղակալները, Շենգավիթի ոստիկանապետն ու Երևանի քննչական վարչության պետի տեղակալը մեկնեցին նշված հասցե:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031