Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Սահակյանն օլիմպիական խաղերում ներգրավված է լինելու ինչպես արտամրցումային, այնպես էլ մրցումային դոպինգ ստուգումների աշխատանքներում

Հունվար 30,2018 23:59

Ամառային եւ ձմեռային վերջին երկու օլիմպիական խաղերում աշխատելու նպատակով տարբեր երկրներից  դոպինգ սպաներ են հրավիրվում: Ազգային հակադոպինգային կազմակերպություններն օլիմպիական խաղերից առաջ նամակ-հրավեր են ստանում, որով առաջարկվում է հնարավոր թեկնածուների գիտելիքների, աշխատանքային փորձի եւ այլ մասնագիտական որակների մասին հանգամանալից տեղեկություններ ուղարկել:

«Քանի որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը բավականաչափ փորձ ունի, եւ մենք արդեն բարձրակարգ դոպինգ սպաներ ունենք, որոշեցինք մասնակցել այս ձմեռային օլիմպիական խաղերի համար հայտարարված մրցույթին: Մեր առաջատար դոպինգ սպաներից Անժելա Սահակյանը ներկայացրեց իր կրթության եւ գործունեության մասին մանրամասն լրացված հայտ: Ուրախալի է, որ առանց որեւէ լրացուցիչ հարցի եւ խնդրի Անժելան ընդգրկվեց 45 ընտրյալների մեջ», – Aravot.am-ին տեղեկացրել է Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ, կենսաբանության դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

Անժելա Սահակյանն օլիմպիական խաղերում ներգրավված է լինելու ինչպես արտամրցումային, այնպես էլ մրցումային դոպինգ ստուգումների աշխատանքներում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031