Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ն արձանագրում է, որ Արամ Հակոբյանն ունի քաղաքացիական բուժհաստատությունում լրացուցիչ հետազոտությունների կարիք

Փետրվար 08,2018 10:16

Արամ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց Արամ Հակոբյանի հետ, ստուգվել են նրա առողջական վիճակի ապահովման հարցերը, այդ թվում՝ բժշկական փաստաթղթերը:

Հիմք ընդունելով այցի և կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Արամ Հակոբյանն ունի քաղաքացիական բուժհաստատությունում լրացուցիչ, այդ թվում՝ գործիքային հետազոտությունների կարիք, որոշելու համար նրա հետագա բուժման ընթացքը և միջամտությունների անհրաժեշտության հարցը:

Անհրաժեշտ բժշկական հետազոտությունները և դրանով պայմանավորված՝ Արամ Հակոբյանի բուժումը քաղաքացիական բուժհաստատությունում կազմակերպելու հարցի կապակցությամբ արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արամ Հակոբյանի փաստաբանների հետ:

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728