Լրահոս
Օրվա լրահոսը

«Թիվ 11 դպրոցի տնօրենը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է». Արայիկ Հարությունյան

Մայիս 04,2018 14:43

«Թիվ 11 դպրոցի տնօրենը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է եւ հայտնի է տնօրենին ոչ վայել պահվածքով»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Մ. Մելքոնյանի անվան դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների՝ տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականի պահանջով այսօրվա բողոքի գործողությանը, հայտարարեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով. «Հաշվի առնելով տնօրենի հարաբերությունները Բաղրամյան 26-ի հետ, նա մշտապես եղել է հովանավորության ներքո»:

Հարությունյանը նշեց՝ ծնողներն ու որոշ ուսուցիչներ իրեն ահազանգել են, որ տնօրենը փորձել է ուսուցիչներից ոմանց  ճնշելու միջոցով այլ ուսուցիչների դեմ բացատրագրեր պահանջել. «Դա  անընդունելի է: Իրավիճակի մասին տեղեկացրել եմ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետին»:

Արայիկ Հարությունյանին նաեւ ահազանգել են, որ ուսուցիչներից մեկը բռնություն է գործադրել ցույցի մասնակցել պատրաստվող աշակերտի նկատմամբ, իսկ մյուսն էլ՝ հարձակվել  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի վրա»: «Նման ուսուցիչների հանդեպ հաշվեհարդար տեսնելն անընդունելի է, բայց խնդիրը պետք է լուծվի»,-եզրափակեց Արայիկ Հարությունյանը: Խնդրի շուրջ Ռուզաննա Ազիզյանի մեկնաբանությունը՝ այստեղ:

Ապա նա անդրադարձավ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին հայտարարությանը եւ ասաց՝ հարցը կքննարկեն դաշինքի անդամներ՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ, որից հետո որոշում կկայացնեն. «ՀՀ տնտեսության մեծ մասը կենտրոնացած է Երեւանում: Դժվար է պատկերացնել, թե նոր կառավարությունն ինչպես կարող է աշխատել ՀՀԿ-ական քաղաքապետի հետ, բայց հարցը կքննարկենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031