Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակ Մինասյանի կողմից բուհի հետագա կառավարումը կլինի անարդյունավետ, ինչ-որ տեղ փակուղային. Գառնիկ Վաղարշակյան

Մայիս 05,2018 20:09 Share

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անկախացումից հետո երկրի իշխանությունները չփորձեցին հաշվի առնել հանրության կարծիքը, վերլուծել իրողությունների հետևանքները և ձեռնարկել միջոցներ, որպեսզի սոցիալական, տնտեսական, բարոյական ճգնաժամ չլինի երկրում: Վերջին շաբաթներին հանրությունը զարթոնք է ապրում և փորձում է մերժել ոչ միայն անհատի` ի դեմս Սերժ Սարգսյանի, այլ քայլ է կատարում մերժել իշխանական բուրգի շուրջ հավաքվածներին:

Այս օրերին առավել դերակատարում ունեցավ բուհերի ուսանողությունը, որոնց խաղաղ անհնազանդությունը և ընդվզումը ապշեցրեց ամբողջ աշխարհին:

Արդեն մի քանի ամիս է լուրջ խմորումներ կան Շիրակի պետական համալսարանում` ռեկտոր, ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի վարած քաղաքականության շուրջ:

Գյումրեցիները առանձնապես ոգևորված ընդունեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը և անընդունելի են համարում ՀՀԿ-ի հետագա իշխանությունը երկրում:

Հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում Շիրակի պետական համալսարանը ոչ միայն կրթօջախ է, այլ այդ քաղաքի շարժիչ ուժն է` իր մտավորականներով և ուսանողությամբ: Բնական է, որ հանրապետությունում ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի կողմից բուհի հետագա կառավարումը կլինի անարդյունավետ, ինչ-որ տեղ փակուղային:

Կարծում եմ, ի շահ Շիրակի պետական համալսարանի աշխատողների և ուսանողների Սահակ Մինասյանը ճիշտ կանի հրաժարական տա. այն կնպաստի, որպեսզի Գյումրիում անդորրը պահպանվի:

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031