Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում «Նա մեր ցարը չէ» բողոքի ցույցի ավելի քան 1200 ցուցարարներ են բերման ենթարկվել

Մայիս 05,2018 22:06

Ռուսաստանի դաշնության մայրաքաղաք Մոսկվայում շարունակում են բերման ենթարկել ընդդեմ Վլադիմիր Պուտինի 4-րդ անգամ նախագահության՝ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով ցույցի մասնակիցներին:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ արդեն 1200-ից ավելի բերման ենթարկվածներ կան ամբողջ Ռուսաստանում, միայն 500-ը՝ Մոսկվայում:

Հիշեցնենք, այսօր Ռուսաստանի 90 քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում: Մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինի, որպես այդ երկրի նախագահի, երդմնակալությունն է լինելու: Ցուցարարները վանկարկում են՝ «Պուտինը գող է, Ռուսաստանն՝ առանց Պուտինի: Կորչի՛ ցարը, կորչի՛ Չեկիստների իշխանությունը»:

Մայրաքաղաքի կենտրոնում ընթացող ցույցերը, որոնք կազմակերպել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, արտոնված չեն: Իշխանությունները, սակայն, թույլ են տվել ցույցեր անել Մոսկվայի ծայրամասային հատվածում:

Ալեքսեյ Նավալնիին բերման են ենթարկվել: Բերման են ենթարկվել նաեւ լրագրողներ:

Ռուս ոստիկանները կոպիտ մեթոդներով Ռուսաստանի տարբեր քաղաքներում եւ հատկապես Մոսկվայում մարդկանց համատարած բերման են ենթարկում: Ոստիկանական զորքերը Մոսկվայի Պուշկինի հրապարակից ցրել է ցույցերը, իսկ ցուցարարները շարժվում են քաղաքի այլ հատվածներ, նրանք ոստիկանների հորդորով՝ նրանք քայլելում են մայթերով, որպեսզի չխանգարեն երթեւեկությանը: Ցուցարարների թիվը նվազել է:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031