Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական խմբակցությունը մոտենում է այն սահմանին, երբ նա այլևս չի լինի մեծամասնություն, այլ կվերածվի փոքրամասնության. «Ժամանակ»

Հունիս 05,2018 11:07

Խորհրդարանի ՀՀԿ-ական խմբակցությունը մոտենում է այն սահմանին, երբ նա այլևս չի լինի մեծամասնություն, այլ կվերածվի փոքրամասնության: 58 հոգանոց ՀՀԿ խմբակցությունը լքել են Արթուր Գևորգյանը և Արման Սահակյանը, խմբակցությունից հեռացվել է Շիրակ Թորոսյանը, Ֆելիք Ցոլակյանը: Երեկ էլ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ՀՀԿ խմբակցությունը կարող են լքել Արամայիս Գրիգորյանը և Սամվել Ալեքսանյանը: Եթե դա տեղի ունենա, ինչի հավանականությունը և ամենակարևորը տրամաբանությունը բավական մեծ է, ապա ՀՀԿ խմբակցությունը կունենա ընդամենը 52 պատգամավոր, մինչդեռ պարզ մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է առնվազն 53 պատգամավոր:

Ավելին, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվում է, որ խմբակցությունը կամ խմբակցությունների դաշինքը համարվում է կառավարող, եթե դրանում ընդգրկված է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը` 58 պատգամավոր: Երբ ԿԸՀ-ն 2017թ. նկարում էր ընտրությունների արդյունքները, ՀՀԿ-ին տվել էր 58 մանդատ, որպեսզի այն առանց որևէ կուսակցության հետ դաշինք կազմելու էլ համարվի կառավարող: Բայց նույնիսկ այս պահին, երբ ՀՀԿ-ում պաշտոնապես 55 պատգամավոր է, այն այլևս կառավարող չէ: Հայաստանի Ընտրական օրենսգիրք գրողները ամեն ինչ արել էին, որ խորհրդարանում ձևավորվի կայուն մեծամասնություն, և նույնիսկ ընտրությունների երկրորդ փուլի և լրացուցիչ մանդատների բաշխման շատ բարդ ու խրթին մեխանիզմ էին մտածել, որպեսզի հանկարծ ու հանկարծ խորհրդարանում չստեղծվի մի վիճակ, երբ որևէ քաղաքական ուժ չունենա մեծամասնություն: Բայց նրանք նկատի չէին ունեցել մի իրավիճակ, երբ մեծամասնություն ստացած խմբակցությունից հեռանում կամ հեռացվում են պատգամավորներ և այն մեծամասնությունից վերածվում է փոքրամասնության:

Հիմա խնդիրն այն չէ, որ մենք խորհրդարանում այլևս չունենք կառավարող կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, և բոլոր խմբակցությունները, ըստ օրենքի բնորոշման, ընդդիմադիր են: Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչու միասնական ՀՀԿ խմբակցությունը սկսեց ճաքեր տալ, արդյոք այդ հեռացումները ինքնաբուխ են, թե խիստ կառավարելի: Որովհետև եթե անգամ ՀՀԿ խմբակցությունը դե յուրե վերածվի փոքրամասնության, միևնույն է, նա շարունակելու է մնալ խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը:

Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930