Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանից ամեն տարի 200 հազար մարդ է մեկնում ՌԴ`աշխատելու

Հուլիս 07,2018 21:04

«Միգրացիան պետք է ներկայացվի որպես հասարակության հաջող զարգացման գործոն`աշխարհում սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական իրավիճակի վրա միգրացիոն գործընթացների ազդեցության համատեքստում»,- կարծում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Մասնավորապես, միգրացիայի խնդիրները ԵԱՏՄ անդամ պետությունների ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում անհրաժեշտ է դիտարկել եղբայրության և բարիդրացիության ոգով:

Այս մասին այսօր տնտեսագետի կարծիքը ներկայացվեց «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. Իրողություններ եւ արդի մարտահրավերներ» համաժողով- «ուղեղային գրոհի»-ի ժամանակ: Թաթուլ Մանասերյանը բացակայում էր Հայաստանից:

Թաթուլ Մանասերյանը նշում է, որ Ռուսաստանը միշտ եղել է առաջատարը այն երկրների ցանկում, որտեղից ստացվում են Հայաստան եկող մասնավոր դրամական փոխանցումները: Ամեն տարի շուրջ 200 հազար հայ աշխատանքային միգրանտներ Ռուսաստան են մեկնում սեզոնային արտագնա աշխատանքի համար: Նրանք, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող և աշխատող հայկական սփյուռքի մոտ երկու միլիոն ներկայացուցիչներ,  փող են ուղարկում Հայաստան, ինչը շատ կարեւոր ներդրում կարելի է համարել երկրի տնտեսության մեջ՝ ապահովելով բնակչության համար մոտ 20%-ի հասնող կայուն եկամուտներ:

ԵԱՏՄ-ի շրջանակներում, ըստ նրա, կարգավորվել է ՌԴ-ի եւ ՀՀ-ի միգրացիոն հոսքերի  օրենսդրական և իրավական բազան:  Մասնավորապես, «Ռուսաստանի Դաշնության մուտքի և ելքի» մասին ՌԴ օրենքը, «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների կարգավիճակի մասին» ՌԴ օրենքը և այլ իրավական ակտերը թույլ են տվել դեռևս 2014 թ. հունվարից արտերկրի քաղաքացիներին մուտք գործելու Ռուսաստանի Դաշնության  վիզային տարածք (այդ թվում `Հայաստանից) և մնալու Ռուսաստանի տարածքում յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում՝ 90 օր:

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն ավելի հեշտացրեց հայ աշխատանքային միգրանտների գործը՝ դիմելու Ռուսաստան մուտք գործելու արգելքի վերացման համար: Այսօր Հայաստանի քաղաքացիների համար ավելի հեշտ է դիմել Ռուսաստանին մուտքի արգելքը վերացնելու հարցով, քան ԵԱՏՄ  անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար:

Եթե ​​այդ երկրներ քաղաքացիներն անցնում են բարդ և երկարատև ընթացակարգեր, ապա ՀՀ-ի դեպքում Ռուսաստանը համաձայնել է ընդունել Հայաստանի միգրացիոն ծառայության ներկայացրած դիմումները և ստուգել մարդկանց անձնական գործերը»,- փաստում է տնտեսագետը:

Ըստ նրա, որպես աշխատանքային միգրացիայի պարզեցմանը վերաբերող ընթացակարգերի հետևանք,  Հայաստան եկող դրամական փոխանցումների ծավալները վերջին տարիներին աճի որոշակի միտում են արձանագրում, ինչը հիմք է տալիս եզրահանգելու, որ տեսանելի ապագայում ռուսական աշխատանքային շուկան կլինի առավել գրավիչ հայ միգրանտների համար:

Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ 2018-ի առաջին եռամսյակում մասնավոր դրամական փոխանցումների ոլորտում առկա էին հակասական միտումներ: Սկզբում`հունվարին մասնավոր տրանսֆերտները կազմել են 94 մլն 672 հազար դոլար: Դեկտեմբեր ամսվա համեմատ դա $ 100 մլն-ով ավելի քիչ է:

Փոխանցումների մեծ մասը`51.7 միլիոն դոլար,  ստացվել է Ռուսաստանից, իսկ 12.3 միլիոն դոլար` ԱՄՆ-ից:

ՌԴ-ից Հայաստան կատարված դրամական փոխանցումնն էլ   2017 թ. փետրվարին, 2016 թ.-ի փետրվարի համեմատ աճել են 26.5% -ով `կազմելով 57.2 մլն դոլար: Սրանք ՀՀ կենտրոնական բանկի տվյալներն են: Ըստ որում, մեկ ամսվա կտրվածքով ռուսական դրամական փոխանցումները դեպի հանրապետություն աճել են 31.4%: Միեւնույն ժամանակ, դրամական փոխանցումները ԱՄՆ-ից, փետրվարին 2017 թ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նվազել է 11.6% -ով, կազմելով $ 12 մլն. (մեկ ամսում դրանք աճել են 12.4% ով):

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031