Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի անվտանգությունը ՀՅԴ-ի համար գերխնդիր է. հայտարարություն

Հուլիս 07,2018 21:37

Սիրելի հայրենակիցներ

Արցախի անվտանգությունը ՀՅ Դաշնակցության համար գերխնդիր է: Մեր իրականության մեջ վերջին շրջանում տեղ գտած իրադարձություններն առիթ են ստեղծել հակառակորդի աշխուժացմանը թե՛ սահմանային գոտում, եւ թե՛ քարոզչական դաշտում: Մեզ սպառնացող վտանգը օրեցօր առարկայական է դառնում:

Ինչպես պատմությունն է ապացուցել թշնամու նկրտումները չեզոքացնելու, բազում զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակը պահպանելու հիմնական միջոցը՝ մեր ներքին միասնությունն է: Անթույլատրելի են բոլոր կարգի պառակտողական և ներքին կյանքում ցնցումներ հրահրող քայլերը:

Միասնականությունը ապահովելու համար անհրաժեշտ ականջալուր լինել ժողովրդին: Հեղափոխական արդյունավետ քայլերով, կարճ ժամկետում, իրականացնել համակարգային բարեփոխումներ հանուն արդարության,օրենքի գերակայության  և պետական կարգի կայունության: Անհանդուրժելի է  տատանվողականությամբ իրականացվող անարդյունավետ քայլերը , որոնք այլ բան չեն քան բարեփոխումների նմանակում:

Արդարության համար պայքարը պետք է  ծառայի երկրի անվտանգության ապահովմանը:

Այս վճռորոշ պահին մեր առջև ծառացած խնդիրները  համախորհուրդ լուծելու և երկիրը անցնցում առաջ տանելու համար բոլորին կոչ ենք անում դրսևորել խոհեմություն և հանդուրժողականություն:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

07.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս ամէ՜նը, պարզապէս քանի որ Սերկէյը դուրս հանեցին կառավարութենէն…

    ամօթ է, տղաք…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031