Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարի ես խանութի փայտերի վրա եմ քնել

Հուլիս 09,2018 14:00 Share

Նամակ աշխարհի հայերին

Լինելով 1915թ. մազապուրծ եղած ընտանիքի հարս, որի ընտանիքը բաղկացած էր 10 անձից, սկեսրայրս ցանկացել էր կորցրած եղբայրների անունները դնել տղաներին, իմ ամուսինը (որի անունը Գեւորգ էր) ուներ 7 եղբայր: Ես որպես ընտանիքի անդամ, օգտակար լինելով սկսեցի աշխատել 14-16 ժամ, առանց հանգստյան օրերի: Արձակուրդից օգտվել եմ անհրաժեշտության դեպքում: Ստեղծել ենք ամեն ինչ՝ տուն, բիզնես՝ ունեինք 3 խանութ, 3 սենյականոց բնակարան քաղաքի կենտրոնում: Այսքանը ստեղծել ենք հիմնականում իմ համառության շնորհիվ, որոշել էի մինչեւ չստեղծեմ ամեն ինչ, չեմ մնա հանգիստ: 20 տարի ես խանութի փայտերի վրա եմ քնել, քնել եմ ամենաշատը 4-5 ժամ: Չենք դժգոհել, ամեն ինչ կարգին էր: Սակայն մեզ «բախտ» վիճակվեց ունենալ այնպիսի ղեկավարություն, որ մեզ հասցրեց այն վիճակին, որ հայտնվեցինք փողոցում: Մեզ բացարձակապես թալանեցին ոչ օրինական հարկերի, վարկերի, դատական ոչ մարդկային վերաբերմունքի պատճառով, մենք ընտանյոք այս տանջանքով ստեղծածից զրկվեցինք:

Իմ համերաշխ ընտանիքը մասնատվեց, ամուսինս հանկարծամահ եղավ: Ես ապրում եմ՝ ով այդ օրը ինձ տեղ կտա, ընտանիքիս 4 անդամները վարձակալությամբ, չկարողանալով ժամանակին վճարել վարձը, հաճախ հայտնվում են փողոցում: Կորցրել ենք մոտ 1,5 միլիոն դոլարի կապիտալ, դա Հայաստանի պայմաններում մեծ գումար է:

Հարգելի հայրենակից, շատ կխնդրեմ, որ օգնեք գոնե վերադառնամ իմ կորցրած տունը (որտեղ ապրել եմ 50 տարի) եւ միավորել իմ սիրելի ընտանիքը:

Նորից դիմում եմ Ձեզ. իմ մոտ 60 տարվա աշխատանքի արդյունքից ոչինչ չունեմ, ինչքան կարող եք աջակցեք, հարգելիներս: Շատ եմ ամաչում, որ աշխատող մարդն այսօրվա դրությամբ մնա անտուն:

Ներողություն եմ խնդրում բոլորից:

Իմ անունը Նադյա Մ. է:

Ձեր անծանոթ քույր, մայր, տատիկ, մորաքույր, հորաքույր

«Առավոտ» օրաթերթ

07.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031