Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Քրիստոսին խոցած առարկան սրբացվել ու դարձել  մասունք

Հուլիս 09,2018 13:37

«Երկար ուսումնասիրել եմ այդ հարցը: Գեղարդի սրբացման առանցքը հետեւյալն է՝ դրա վրա թափվել է Քրիստոսի արյունը՝ աստվածամարդու արյունը…,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հասարակական շրջանակներում քննարկվող հարցին, թե ինչու  առարկան, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը, դարձել սրբություն եւ մասունք, ասաց կրոնագետ Վարդան Խաչատրյանը:

Նա նշեց, որ նույն սկզբունքով սրբացվել է նաեւ խաչը, որի վրա խաչվել է Քրիստոս. «Խաչափայտի կտորներն այսօր համաքրիստոնեական սրբություններ են»:

ՈւՂԻՂ։ Աստվածաբան Վարդան Խաչատրյանը աստվածամուխ Գեղարդի մասին

Gepostet von Aravot am Montag, 9. Juli 2018

 

«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողներ հետ հանդիպմանը նույն հարցադրմանն անդրադարձավ նաեւ Մայր Աթոռի արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: «Ինձ համար տարօրինակ է նման շեշտադրում անողների ընկալումը»,-ասաց Տեր հայրը:

Ապա նա էլ շեշտեց, որ գեղարդի վրա հեղվել է աստվածամարդու արդյունը. «Խաչափայտը, փշէ պսակը եւ նիզակը,  որը մխճվել էր նրա կողը, չէին կարող լինել պարզապես մի ինչ-որ առարկա եւ չէին կարող չսրբագործվել»: Տեր Ասողիկը հայտնեց, որ նշյալ պատճառով այդ առարկաները սրբազան մասունքներ են դարձել եւ տարբեր ժամանակներում սփռվել քրիստոնեական աշխարհում: Հիշեցնենք՝ վերջին օրերին աղմուկ էր բարձրացել, թե սուրբ Գեղարդը  վաճառվել է կամ վնասվել:

Ուղիղ։ Տեր Ասողիկը սուրբ Գեղարդի եւ վեհափառ հայրապետի հրաժարականի պահանջի մասին

Gepostet von Aravot am Montag, 9. Juli 2018

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031