Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Պետրոսյանը եպիսկոպոսներին կոչ է անում հրաժարականի դիմում ներկայացնել

Օգոստոս 04,2018 21:48

«Կաթողիկոսի պատճառով մենք մեր թեմերում հավատացյալներ ենք կորցնում»,-այսօր Երեւանի սուրբ Աննա եկեղեցու բակում հրավիրած հանրահավաքում ասաց «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը:

Նախաձեռնությունն այսօր էլ Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջեց: Հանրահավաքի կազմակերպիչները պարզաբանեցին՝ իրենց բողոքի ցույցը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ՝ Կաթողիկոսի եւ հակառակ կողմի այն պնդումները, թե նախաձեռնությունը դեմ է եկեղեցուն, այդպես չէ. «Գիտեք, երբ կլինի եկեղեցու դեմ շարժումը, երբ խոսենք եկեղեցու ավանդությունների դեմ, երբ որ մենք խոսենք եկեղեցու վարդապետության դեմ, երբ որ մենք խոսենք եկեղեցու կանոնների դեմ, եկեղեցու հայրերի դեմ, սա արդեն կլինի հակաեկեղեցական շարժում»:
Տեր Եղիա քահանան հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի  հանդիպումը Մարիոթում, երբ Սարգսյանն էլ ասաց, որ օրինական իշխանության դեմ ոտնձգություն են կատարում.

«Բայց ամբողջ խնդիրն այն է, որ պետություն եւ օրինական իշխանություններ ինքը չէր ներկայացնում, ինքն ընդամենը ներկայացնում էր բռնազավթած իշխանությունը, որը ժողովրդին չէր պատկանում: Եվ նույնն էլ այսօր կաթողիկոսն է: Եթե ինքն օրինավոր ընտրված, սուրբ եկեղեցու կարգերն ու կանոնները պաշտպանող, ուղղափառ վարդապետությունը կրող եւ դավանող անձ լիներ, Աստվածաշունչը քարոզող մեկը լիներ, այդպես չէր լինի, Կաթողիկոսը թող ինքը փնտրի պատճառը: Եթե նա ճիշտ ճանապարհին լինի առաջինը ես կգնամ կխոնարհվեմ նրա առաջ: Այնպես չէ, որ ես քունս փախցրել եմ եւ սպասում եմ լույսը բացվի, որ կաթողիկոսի դեմ սկսեմ խոսել»:

Տեր Եղիա Քահանայի խոսքով, չկա եկեղեցական հսկող որեւէ մարմին, որպեսզի կարգի հրավիրի եւ «նրանք ինչ ուզում անում են»:
Կարեն Պետրոսյանն ասաց, որ երեք եպիսկոպոս արդեն հրաժարականի դիմում են ներկայացրել Կաթողիկոսին: Նախաձեռնության անդամները մյուսներին էլ կոչ արեցին հրաժարական տալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Իսկ ես պահանջում եմ անխտիր բոլոր վեղարավորների հրաժարականը, հենց եկեղեցու ու ընդհանրապես կրոնի հրաժարականը: “Սուրբ” ձրիակերներին պետք է ամբողջովին անջատել պետությունից, այլ ոչ թե կաթողիկոս-եպիսկոպոս խաղացնել: Այս նախաձեռնությունը ոչ մի բանով չի տարբերվում հայ կաթողիկոսների միջնադարյան գզվռտոցներից, երբ թուրքական, պարսկական կամ ռուսական տիրակալներից մուրում-գնում էին հայրապետական աթոռի իրավունքները: Բայց այն ժամանակ հայկական պետություն չկար, գիտություն չկար, ու մարդկանց 95%-ը անգրագետ էր: Իսկ ա՞յժմ…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031