Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրախախտումների վերաբերյալ բողոքներ չկան

Դեկտեմբեր 09,2018 18:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Տավուշի մարզի թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ ժամը 17-ի դրությամբ  40 ընտրական տեղամասերում ցուցակային 39942 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 18434-ը, որը կազմում է ընտրողների 46,15 տոկոսը:

Տավուշի մարզի թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ 56 ընտրական տեղամասերում ցուցակային 68 831 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 29858-ը, որը կազմում է ընտրողների 43,3 տոկոսը: Թիվ 37 եւ 38 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները հայտնեցին, որ ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: