Լրահոս
Օրվա լրահոսը

IFJ. 2018 թվականին աշխարհում զոհվել է 94 լրագրող

Հունվար 01,2019 13:02

Գերմանական Deutsche Welle-ն հրապարակել է Ժուռնալիստների միջազգային միության` IFJ հաղորդագրությունը, համաձայն որի, 2018 թվականին աշխարհում մասնագիտական պարտականությունները կատարելիս զոհվել է 94 լրագրող: Ամենաշատ լրագրողներ զոհվել են Աֆղանստանում`16, Մեքսիկայում զոհվել է 11, Եմենում`9, Սիրիայում` 8 լրագրող: Մեկական լրագրող զոհվել է Ֆրանսիայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Թուրքիայում:

Ըստ IFJ-ի վերջին 28 տարում`1990-ից ի վեր աշխարհում սպանվել է ավելի քան 2500 լրագրող: Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը Իրաքն է, այստեղ 28 տարում ավելի քան 300 լրագրող է սպանվել:

Իսկ Լրագրողներ առանց սահմանի կազմակերպության տվյալներով, այսօր աշխարհում ազատազրկված է 348 լրագրող:

Պատրաստեց` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031