Լրահոս
Օրվա լրահոսը

Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են դանակահարված երիտասարդի ընտանիքի անդամներին

Հունվար 08,2019 21:12

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին SHANTNEWS.am-ի-ի հետ զրույցում նշել է համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը:

«Շատ լավ հանդիպում եղավ, ջերմ հանդիպում: Ճիշտ է, սկզբում մի քիչ… դե ինչ էլ չլինի՝ իրենք երեխա են կորցրել, բայց մարդիկ հասկացան, լրիվ էլ ասեցին, որ մենք այստեղ ապրում ենք, մեր համար կապ չունի ազգությունը, ցուցարարներին կասենք, որ ուզում ենք հանգստացնել դրությունը, որպեսզի տարբերություն ազգերի մեջ չլինի: Բացի հարազատներից, իրանց հետ եկել էին նաև այդ շարժման ներկայացուցիչներից: Շատ լավ ձևով հանդիպում եղավ»,- ասել է Նավասարդյանը:

Ըստ Կարագանդայի հայկական համայնքի ղեկավարի՝ հանդիպմանը մասնակցել է նաև «Հին Հռոմ» ռեստորանային համալիրի տիրոջ հայրը՝ Ավագ Մալխասյանը, որի երկու որդիների տղաներն էլ ձերբակալվածների շարքում են:

«Իրար հետ խոսեցին, շատ լավ ձևով վերջացրեցին:  Պայմանավորվեցինք, որ կապի մեջ կլինենք, ձեռք տվեցինք իրար հետ շատ լավ ձևով, որպեսզի այս վիճակը լավանա»,- հավելել է Կարագանդայի հայկական համայնքի ղեկավարը:

Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի է  ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում կատարված դանակահարության հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել:  Գործով երեք մարդ է կալանավորվել: Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031