Վիեննայում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպումից հետո Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմի երրորդ տարելիցին զուգահեռ՝ ակտիվացել են քննարկումները կարգավորման ներկայիս գործընթացի, շփման գծում տիրող իրավիճակի և առաջիկա զարգացումների մասին։
Թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը, անդրադառնալով իրավիճակին, նշեց, որ, ըստ իր ուսումնասիրության՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին տարիների տրամաբանությունը նույնն է։ Նրա խոսքով՝ պարզապես ինչ-ինչ դետալներ են փոխվում, որոնք էական փոփոխությունների չեն հանգեցնում։
«Երբ չկա կարգավորում, ակնհայտ է, որ կողմերը պետք է սկսեն խոսել պատերազմական լեզվով։ Բայց Ադրբեջանն այսօր հակված չէ պատերազմ սկսել, քանի որ ապրիլյան պատերազմին չհաջողեց։ Ադրբեջանն այսօր չունի նաև Թուրքիայի աջակցությունը, որը չափազանց էական հանգամանք է դիտարկվում Ադրբեջանի համար, քանի որ Թուրքիայում էլ այլ ներքին գործընթացներ են զարգանում։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանը թեև պահպանում է իշխանությունը, բայց այն կորցնում է մի շարք առանցքային քաղաքներում, իսկ դա երկրորդ պլան է մղում Թուրքիայի համար այնպիսի հարցերը, ինչպիսին ԼՂ հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցելն է՝ բոլոր իմաստներով։
Ուստի, կարծում եմ, որ Ադրբեջանը ևս հակված է մասնակցել բանակցությունների առանց արդյունքի, քանի որ Ադրբեջանն ունի առավելապաշտական ցանկություններ, իսկ բանակցային ճանապարհը ենթադրում է փոխզիջումներ։ Բայց այդ առավելապաշտական հավակնությունների բավարարման համար նախադրյալներ ես չեմ տեսնում, ուստի պետք է շարունակվի անարդյունք հանդիպումների շարք։ Թե որքան դա կարող է շարունակվել չեմ կարող ասել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում


















































