Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կա տեղեկատվական անվտանգության սպառնալիք, պետությունն ինչ-որ կերպ պետք է արձագանքի՞ դրան, թե՞ ոչ. «Ժամանակ»

Ապրիլ 11,2019 10:32

Խորհրդարանի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանին հարց է ուղղել ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ այդ հեռուստաալիքը աչքի է ընկնում սուր հակահայկական բնույթի պարբերական տեղեկատվության հեռարձակումով: Տիգրան Հակոբյանը համաձայնել է, որ կա խնդիրը, որը տեղեկատվական անվտանգության հարց է Հայաստանի համար, բայց ռուսական հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելն իր հերթին կարող է բերել այլ անվտանգային խնդիրների՝ ինչպես տարածքի կորուստ:

Տիգրան Հակոբյանը մատնանշել է Վրաստանի և Ուկրաինայի օրինակը: Մենք պատրա՞ստ ենք վճարել այդ բարձր գինը, հարցրել է նա: Ինչ խոսք, արդեն իսկ այն, որ իշխող մեծամասնության խորհրդարանական խմբակցության պատգամավորը բարձրացնում է այդպիսի հարց, արդեն իսկ բավականին նշանային հանգամանք է, որը հազիվ թե հնարավոր լիներ պատկերացնել նախկինում: Մյուս կողմից, անկասկած, հասկանալի է խնդրի քաղաքական լրջագույն ասպեկտը: Ի հերթին, սակայն, հասկանալի չէ կապը տարածք կորցնելու հետ: Մի թեմա կամ հանգամանք, որ Հայաստանում դիտարկվում և ասոցացվում է շատ անգամ, մինչդեռ գործնականում Վրաստանի և Ուկրաինայի պարագաները բազմակի գործոններով ու հանգամանքներով տարբեր են Հայաստանից:

Սա ինքնաբերաբար չի նշանակում, որ հարցը վերանում է և կարելի է հանգիստ փակել «Ռոսիա» հեռուստաընկերության հեռարձակումը Հայաստանում: Սակայն, միևնույն ժամանակ, որքանով է նպատակահարմար այդպես փակել թեման, բարձրաձայնելով մեր անզորությունը: Ի վերջո, եթե կա տեղեկատվական անվտանգության սպառնալիքը, պետությունն ինչ-որ կերպ պետք է արձագանքի՞ դրան, թե՞ ոչ: Ըստ այդմ հարց է առաջանում, ինչպե՞ս ենք մենք արձագանքում:

 

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930