Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Եվրոպայի առաջնությունում այսօրվանից սկսվեցին Հայաստանի օրերը

Ապրիլ 11,2019 20:35

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի օր էր: Բայց այն սկսվեց մեկ օր ուշացումով, քանի որ անձնական քաշի հետ կապված ցավալի թյուրիմացության պատճառով պայքարին չմասնակցեց չեմպիոնի հավակնորդ Անդրանիկ Կարապետյանը:

Այսօր մրցահարթակը տրամադրվեց 89 կգ քաշային տղամարդկանց, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Մեր երկու մարզիկներն էլ փայլեցին մրցելույթներով: Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը  պոկում վարժությունում 164 կգ-ով անմասն մնաց փոքր մեդալից, սակայն նրա փոխարեն փոքր բրոնզ նվաճեց Դավիթ Հովհաննիսյանը՝ 165 կգ:

Անհամեմատ դիտարժան անցավ հրում վարժությունը, որի ավարտից հետո էին որոշվելու երկամարտի արդյունքով Եվրոպայի չեմպիոնն ու մեդալակիրները: Այս վարժությունում բացահայտ առաջատար համարվում էր Հակոբը: Եվ նա ապացուցեց դա: Նա առաջին մոտեցմամբ բարձրացրեց 201 կգ-ն, ապա երկրորդ մոտեցմամբ սանձեց 207 կիլոգրամը եւ այլեւս անհասանելի դարձավ մրցակիցների համար՝ դառնալով փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտի 371 կիլոգրամով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Այսօր մեր երկրի հաշվարկին Եվրոպայի բրոնզե մեդալ պարգեւեց Դավիթ Հովհաննիսյանը, որը երկամարտի 360 կիլոգրամ արդյունքով բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ աստիճան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930