Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում սոցցանցերում հակահայկական տրամադրություններ են տարածվում

Ապրիլ 12,2019 20:22

Սոցիալական ցանցերում հաճախակի են դարձել հրապարակումները, որոնք նպատակ ունեն հակահայկական տրամադրություններ սերմանել վրացական հասարակության մեջ, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

Ընդ որում, հաճախ նման հրապարակումները կատարվում են կեղծ էջերից և մեծ հանրային հուզումների տեղիք են տալիս: Որպես կանոն՝ կեղծ օգտահաշիվները փորձում են հասարակությանը մոլորության մեջ գցել այնպիսի թեմաներով, ինչպիսիք են վրացական ավանդույթները, հայրենասիրությունը, վրացական խոհանոցը, ազգային արժեքները. թեմաներ, որոնց զգայունությունը վրացական հասարակության մեջ շատ բարձր է:

Օրինակ, ֆեյսբուքյան «Ավանդույթները մեր հարստությունն են» էջը 2019թ. մարտի 16-ին տարածել է հայաֆոբ գրառում՝ կից խինկալիի լուսանկարով, որն իբր տարածել էր I Love Armenia խումբը և գրել, որ խինկալին հայկական ուտեստ է:

Facebook-ում գոյություն ունի նման անունով էջ, այնուամենայնիվ, love բառը գրված է փոքրատառով՝ I love Armenia, որտեղ խինկալիի մասին գրառում չկա: Իսկ I Love Armenia էջ ընդհանրապես գոյություն չունի:

Այնպիսի տպավորություն է, որ այդ բոլոր էջերի ետևում կանգնած է մեկ մարդ և մի քանի րոպեի տարբերությամբ հավանում է նույն հրապարակումները տարբեր էջերում:

Facebook-ի վրացական տիրույթում հակահայկական տրամադրություններ տարածող էջերին հետևում է «Երկխոսության հարթակ» կազմակերպությունը: Վերջինիս ղեկավար Գեորգի Թումասյանը հայտարարել է, որ հայերի և վրացիների միջև երկպառակության սերմանումը կարող է ձեռնտու լինել միայն արտաքին ուժերին:

«Տրոլլերը նպատակաուղղված հրահրում են հայատյացություն: Հարցեր են առաջանում՝ ինչ ուժեր են կանգնած այդ ուժերի ետևում: Այդ ֆեյք էջերը կառավարում են բոտեր: Հասարակության մեջ տրամադրությունների ձևավորումը և վեճերի հրահրումը ֆեյք էջերի միջոցով փորձարկված մեթոդ է ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհում: Կազմակերպված բոտերը և ֆեյք հաշիվները խորը հետազոտության կարիք ունեն. ովքե՞ր են կանգնած դրանց հետևում, ի՞նչ IP հասցեներով են կառավարվում այդ էջերը և այլն:

Ֆեյք խմբերի և էջերի թիվը շատ մեծ է: Տարբեր թեմաների ակտիվացման համար օգտագործվում են տարբեր էջեր: Ֆեյք էջերը նպատակաուղղված տարածում են ապատեղեկատվություն, իսկ սոցցանցերի ոչ գիտակից օգտատերերը ակամա դառնում են ստի զոհ»,- ասել է Գեորգի Թումասյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930