Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջ համար փակ դռներ չեն կարող լինել. ՀԿԿԱ-ի Էջմիածնի մասնաճյուղի նախագահ Անգին Արշակյան

Ապրիլ 12,2019 23:40

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղի նախագահ Անգին Արշակյանը  երկար տարիներ կանգնած է իր հայրենակիցների կողքին : Ա.Արշակյանը հանդիսանում է  նաև ՀՀ Հանրային խորհրդի Գիտության և կրթության,մշակույթի,երիտասարդության և սպորտի հանձնաժողովի անդամ: 2018 թ. ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահն է: Կարևորելով կնոջ դերը մեր հասարակական,քաղաքական կյանքում տիկին Արշակյանը փորձում է իր տեղեկատվական բազան օգտագործել և հայ կանանց, մայրերին ապահովելով համապատասխան ինֆորմացիայով՝խթանել կանանց ներգրավվածությունը տարբեր հարթակներում…

Տիկին Արշակյանը բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներով, հավաքներով և ուսուցման տարբեր մեթոդներով,ինչպես նաև չշեղվելով հասարակական կազմակերպության գործառույթներից և գաղափարախոսությունից միշտ հայ կնոջ կողքին է: Տիկին Արշակյանն իր իսկ օրինակով է փորձում ցույց տալ հաջողելու բանաձևը: Եվ ամենևին էլ պատահական չէ,որ այս տարիների ընթացքում բազմաթիվ կանայք հասել են հաջողությունների, ինչպես հասարակական,քաղաքական կյանքում ,այնպես էլ սոցիալ-տնտեսական,կենցաղային ամենատարբեր խնդիրների հաղթահարմամբ…

Վերջին մեծ միջոցառումը,որը կազմակերպել էր տիկին Արշակյանը նվիրված էր Մայրության և գեղեցկության տոնին: Միջոցառումն ամբողջովին նվիրված էր հայ կնոջը, կնոջ անուրանալի դերին ու կարևորությանը,կին և հասարակություն անքակտելի կապին և հայ կնոջ կերպարին: Այստեղ առանձնահատուկ և ուշագրավ էր այն փաստը,որ ՀԿԿԱ-ի Էջմիածնի մասնաճյուղի նախագահ Անգին Արշակյանի նախաձեռնությամբ և անմիջական միջամտությամբ այս միջոցառմանը ներգրավված էին նաև Ապրիլյան պատերազմի հերոսածին մայրերը:

Տիկին Արշակյանը կարևորելով որդեկորույս մայրերի խոցելիությունն ու անասելի մեծ վիշտը, ամեն բան արեց, որպեսզի հայ մայրերը, ովքեր հերոսներ են լույս աշխարհ բերել՝ չդադարեն լինել հասարակության լիարժեք անդամը և իր զորակցությունն ու աջակցությունը հայտնեց հայ մայրերին:

Aravot.am-ը զրուցեց տիկին Արշակյանի հետ: Մեզ հետ զրույցում տիկին Անգին Արշակյանը հավատարիմ մնալով իր մասնագիտական և ընտրած ճանապարհի սկզբունքներին ասաց,որ կինը բոլոր ժամանակներում իր մեծ ներուժն ու դերն ունի առողջ հասարակություն կառուցելու,կառուցածը պահպանելու և ամուր,հզոր,առողջ հասարակություն և Հայրենիք ունենալու համար:

Տիկին Արշակյանը խոսելով միջոցառման և ապրիլյան պատերազմում որդի կորցրած հայ մայրերի մասին,չկարողանալով զսպել հուզմունքն ասաց.

-Մեր հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիների դերն իսկապես անուրանալի է,բայց այստեղ էլ պետք է կարևորել հայ կնոջ դերը: Յուրաքանչյուր լավ զինվոր,հայրենասեր զինվոր լավ դաստիարակություն ստանում է լավ մորից,լավ կնոջին: Ապրիլյան պատերազմը ծանր հարված էր,դաժան ու սարսափեցնող: Մեր կազմակերպությունը միշտ էլ կանգնած է հայ կնոջ կողքին: Եվ անկախ կարգավիճակից կինը կին է մնում և մեր նպատակն է իրազեկել և դեպի հասարակական կյանք տեղափոխել նաև նման կանանց ու մայրերի:

Տիկին Արշակյանը նաև հավելեց,որ  Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան կառույց է,որն զբաղվում է ինչպես մարդու իրավունքների պաշտպանությամբ, այնպես էլ տեղեկատվական, մշակութային, գիտական, վերլուծական ու խորհրդատվական գործունեությամբ:

Հասարակական կազմակերպությունը մեծ ընտանիք է,որտեղ կինը կգտնի իրեն հուզող հարցրերի պատասխանները: Այս կարծիքին է ՀԿԿԱ Էջմիածնի մասնաճյուղի նախագահը: Վերջինս բազմաթիվ հարթակներում բարձրացրել է կնոջ իրավունքները և հատկապես կնոջ ներգրավվածությունը այնպիսի հարթակներում,որտեղ հասարակությունը մտածում է կինը տեղ չունի: Տիկին Արշակյանն ասում է,որ կնոջ համար փակ դռներ չեն կարող լինել: Սա դարի հրամայականն է : 21-րդ դարում կինը  գործող ֆիգուր է և պատրաստ է ցանկացած մարտահրավերի:

Մեր հարցին,թե ինչ է պակասում հայ կնոջը լիարժեք  լինելու համար տիկին Արշակյանն ասաց.

-Կինը լիարժեք է իր ընտանիքում: Եվ այստեղ պիտի ասեմ,որ յուրաքանչյուր կայացած տղամարդու կողքին ,ավելի կայացած կին է կանգնած: Մեր նպատակը կնոջը բարձր հարթակներ տալն է: Մենք կարծում ենք,որ հայ կանայք ներքին վախ ու անինքնավստահություն ունեն: Իսկ մեզ նման վանող  բարդույթներն ամենևին էլ պետք չեն: Մեր կողքին են տարբեր գործունեությամբ զբաղվող կանայք,ովքեր իրենց օրինակով ցույց են տալիս,որ ամեն բան հնարավոր է : Այստեղ պետք է նշեմ նաև քաղաքային իշխանության դերի մասին: Էջմիածնի քաղաքային իշխանությունը միշտ մեր կողքին է: Եվ այս հանգամանքն էլ իր հերթին ևս մեկ ապացույց է,որ կինը բացարձակ արժեք է, և մենք մենակ չենք: Մենք միասին ենք ցանկացած հարցում…

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930