Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղարը՝ Քաղաքացու օրվա մասին. «2018թ.-ի փոփոխությունը հնարավոր չէր լինի առանց քաղաքացու»

Ապրիլ 27,2019 11:14

«Բնականաբար, մեկ օրը երբեք բավարար չի՝ քաղաքացի կրթելու համար: Սա պարզապես այն նպատակով է, որպեսզի շեշտվի քաղաքացու դերը: Համոզված եմ, որ տարվա բոլոր օրերին էլ կարիք կա, որպեսզի քաղաքացին օգտագործի իր բոլոր հնարավորությունները»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ այսօր ՀՀ-ն առաջին անգամ նշում է Քաղաքացու օրը, ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ինձ համար կատարյալ է այն քաղաքացին, որը խոսում է խնդիրների մասին եւ ակտիվ է, փորձում է վերահսկել եւ պահանջատեր լինել իշխանության հանդեպ»,-համոզմունք հայտնեց Արմեն Գրիգորյանը:

ՀՀ-ում այսօր առաջին հակակոռուպցիոն դպրոցի բացման արարողության ժամանակ էլ Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ Քաղաքացու օրը նշելը հիմնավոր պատճառ ունի. «Նախորդ տարվա իրադարձությունների ընթացքում քաղաքացին ունեցել է ամենակարեւոր դերը: Այդ փոփոխությունը (նկատի ունի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը.-խմբ.) հնարավոր չէր լինի, եթե քաղաքացիներն ակտիվ չմասնակցեին: Որքան էլ ես, Լենա Նազարյանը կամ մյուս մասնակիցները քայլեր ձեռնարկեինք, մենք հաջողության չէինք հասնի, եթե չլիներ քաղաքացին»:

Ուղիղ։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

Gepostet von Aravot am Freitag, 26. April 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930