Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսերվատորիայի ռեկտորը Սոնա Հովհաննիսյանն է

Մայիս 14,2019 18:03

Մայիսի 14-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը: Նրանից բացի մրցույթին մասնակցում էր կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր, դաշնակահար Վաղարշակ Հարությունյանը, որը ստացավ 8 ձայն, իսկ Սոնա Հովհաննիսյանը` 15: Ի դեպ, պարոն Հարությունյանն Aravot.am-ին ավելի վաղ ասել էր , որ եթե ընտրվի Սոնա Հովհաննիսյանը, ինքը պատրաստ է շնորհավորել նրան ու առաջարկել իր աջակցությունը:

Հավելենք, որ ճանաչված դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Սիրելի Սոնա: Հուսով եմ,  որ կոնսերվատորիայի ռեկտորների ցանկը կհամալրվի հայրենի մշակույթին պատիվ բերող ևս մի պայծառ անունով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031