Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը պարզվել է

Մայիս 25,2019 10:10

Մայիսի 23-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում լուսանկար էր հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Գյումրու շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում:
ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի շուկայում «ՊՆ» մակնշմամբ օճառի վաճառքով զբաղվող անձի ինքնությունը:

Վերջինս հանդիսանում է ք. Գյումրու Մազմանյան փողոցի բնակիչ Գ. Մ․-ն, ծնված՝ 1936թ.-ին: Մայիսի 24-ին՝ ժամը 09:00-ին, Գյումրու կենտրոնական շուկայի՝ Շահումյան փողոցի 26-րդ շենքի դիմաց փողոցային առևտրով զբաղվող Գ. Մ.-ի վաճառած սեղանից, ինչպես նաև նրա կողմից վաճառվող իրերի պահպանման նպատակով նախատեսված երկաթյա տնակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է «ՊՆ» գրառմամբ 20 հատ՝ ընդհանուր 2 կգ քաշով ձեռքի օճառ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը Մայիսի…

Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Freitag, 24. Mai 2019

 

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031